Կրթության ու գիտության նախարարությունը կփակի դպրոցները, բայց միայն այնտեղ, որտեղ դա բացատրելի է։ Այս մասին մայիսի 25-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը։

Նրա խոսքով, եթե գյուղի դպրոցը 7 աշակերտ ունի, իսկ 1-2 կիլոմետր հեռավորությամբ կա մեկ այլ դպրոց, որտեղ 60-70 աշակերտ է սովորում, ավելի լավ է հոգալ խոշոր դպրոցների ծախսերը, որտեղ ուսուցումն ավելի լավ կկազմակերպվի։

«Իհարկե, դա չի նշանակում, որ գյուղերին պետք չէ ոշադրություն դարձնել։ Այնտեղ եւս հարմար պայմաններ պետք է լինեն։ Նշանակում է՝ պետք է լինի նաեւ դպրոց։ Նման փոքր գյուղերի համար մենք նաեւ հեռակա կրթություն կկազմակերպենք»,- նշեց Մկրտչյանը։