Համալսարանները, որոնք ճյուղային ուսուցում են իրականացնում, հնարավոր է՝ նորից ինստիտուտներ դառնան, եւ սրանում ոչ մի վատ բան չկա: Մայիսի 25-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը:
«Մանկավարժական կամ ճարտարապետաշինարարական համալսարանները ավելի լավ է կենտրոնանան իրենց մասնագիտությունների վրա եւ չհավելեն, ասենք, անշարժ գույքի կադաստրի ուսումնասիրումը՝ միայն գիտական ճյուղերի անհրաժեշտ թիվ հավաքելու համար»,- շեշտեց Մկրտչյանը:
Այս փոփոխությունները կօգնեն բարձրագույն կրթությունը համապատասխանեցնել միջազգային պահանջներին, նշեց նա:





























