Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, վաղամեռիկ Արմեն Երիցյանը պարգեւատրվել է հետմահու։

Հանրապետության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ- մայոր Արմեն Երիցյանին հետմահու պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե Սերժ Սարգսյանը Արմեն Երիցյանի շքանշանը հանձնել է Արմեն Երիցյանի կնոջը՝ Մերի Երիցյանին նախագահական նստավայորւմ կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։

Արմեն Երիցյանը ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։ 2016թ. դեկտեմբերի 3-ին նա մահացել էր տեւական հիվանդությունից հետո։