News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Իտալիայի քաղաքացու կեղծ անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու համար 3 ամսվա ազատազրկման դատապարտված եւ 250 հազար դրամով տուգանված՝ Քուվեյթի քաղաքացի Մահդիի դատավճռից մեղադրողը դժգոհ է:

Տավուշի մարզի դատախազ Ա. Մանուկյանը Վերաքննիչ է դիմել՝ պահանջելով բեկանել դատավճիռն ու քրեական գործն ուղարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Մահդին այս տարվա մայիսի 27-ին իր լուսանկարով, սակայն մեկ այլ անձի կենսորոշիչ տվյալնելով լրացված Իտալիայի քաղաքացու կեղծ անձնագրով ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը եւ Վրաստանից Բագրատաշենի հսկիչ անձնագրային կետով մտել Հայաստան:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Մահդիին եւ դատապարտել 3 ամսվա ազատազրկման եւ տուգանել 250 հազար դրամով: Սակայն հաշվի առնելով, որ ամբաստանյալն ավելի քան 3 ամիս կալանքի տակ է գտնվում, նրան ազատ են արձակել արգելանքից դատական նիստերի դահլիճում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ