News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքը բարձրացրել է 0,25 տոկոսային կետով: Այս մասին բաց շուկաների հանձնաժողովի նիստից հետո հայտնել է Ամերիկյան Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: Այժմ տոկոսադրույքը գտնվում է 1,25-1,5 տոկոսի մակարդակում, հաղորդում է DW-ն:

2017-ին բազային տոկոսադրույքը բարձրանում է արդեն երրորդ անգամ: 2018-ին նախատեսված է նաեւ եռաստիճան բարձրացում: Այսպիսով, Դաշնային պահուստային համակարգը արձագանքում է երկրի բարենպաստ տնտեսական իրավիճակին, նշում է Reuters գործակալությունը: Մասնավորապես, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը ռեկորդային ցածր մակարդակի վրա է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ