News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան CBS հեռուստաալիքը իր պորտալում սխալմամբ հրապարակել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի կնոջ՝ Բարբարա Բուշի մահախոսականը, գրում է ՌԲԿ–ն։ Մահախոսականի սքրինշոթը հրապարակել է Miami Herald պարբերականը։

Նրա մամուլի քարտուղարը հերքել է նրա մահվան մասին հաղորդագրությունը, սակայն խոստովանել է, որ նախկին առաջին տիկնոջ վիճակը վատթարանում է։

Նորություններում հայտնված հրապարակման վերնագրում գրված է՝ «Չհրապարակել. Նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը մահացել է 92 տարեկանում»։

Այն միանգամից ջնջվել է կայքից եւ անհասանելի է դարձել ընթերցողներին։

Բարբարա Բուշի ներկայացուցիչը հայտնել է, որ  նախկին առաջին տիկինը մտադիր չէ հիվանդանոցում պառկած մնալ եւ ցանկանում է կյանքի մնացած հատվածն անցկացնել ընտանիքի հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ