News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում բնակարանային գողությունների, հափշտակության, գողության փորձի աղմկահարույց գործով դատական նիստը մայիսի 21-ին հետաձգվեց վկաների չներկայանալու պատճառով:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Խալաթյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ դատակոչված 7 վկաներից եւ ոչ մեկը չի ներկայացել: Նշենք, որ այդ վկաներից 5-ը ոստիկանության աշխատակիցներ են: Մայիսի 16-ին կայացած նիստին դատավորը որոշում էր կայացրել բերման ենթարկել վկաներին: Այս նիստին, սակայն, պարզվեց, որ պատասխանատու մարմինները չէին հասցրել կատարել բերման ենթարկելու մասին որոշումը:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մայիսի 25-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, ոստիկանության աշխատակից Վոլոդյա Աբրահամյանը և նրա ընկերը՝ Լևոն Սմբատյանը, կատարել են ավազակության կազմակերպչական գործողություններ. նախապես ընտրել են հարմար կատարողի՝ նախկինում գողության համար դատապարտված Վռամ Շահինյանին, ստացել նրա վերաբերյալ համաձայնությունը, ընտրել են ավազակային հարձակման համար հարմար բնակարան՝ Արմավիր քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի տներից մեկը, որտեղ միայնակ բնակվել է տարեց Ռիմա Մխիթարյանը։ Ըստ մեղադրանքի, Աբրահամյանը տեղեկություններ է ունեցել այն մասին, որ Ռիմա Մխիթարյանն ունի գումար և ոսկյա զարդեր։ Նրանք Լևոն Սմբատյանի մեքենայով կատարող Վռամ Շահինյանին 2017թ. հունիսի 29-ին տեղափոխել են դեպքի վայրին կից տարածք, իսկ իրենք դեպքի վայրին անմիջականորեն հարող տարածքում սպասել են և հսկել Վռամ Շահինյանի շարժը։ Քիչ անց Վռամ Շահինյանն ավազակային հարձակում կատարելու նպատակով և դիտավորությամբ, լինգի օգտագործմամբ բացել է Ռիմա Մխիթարյանի տան դուռը և նրա նկատմամբ «WALTER» տեսակի օդաճնշիչ ատրճանակի գործադրելով՝ հարձակվել եւ հարվածներ է հասցրել կնոջը: Այդ ընթացքում Վռամ Շահինյանը տուժողից պահանջել է գումար և ոսկյա զարդեր, սակայն մերժում ստանալով, փնտրել և հյուրասենյակի սպասքապահարանի դարակից գտել է 100 հազար դրամ եւ ավազակությամբ հափշտակել այն: Բացի դրանից, Վոլոդյա Աբրահամյանը և Լևոն Սմբատյանը Վռամ Շահինյանի եւ Վոլոդյա Կիրակոսյանի օգնությամբ Նալբանդյանի գյուղի մեկ այլ բնակարանից 2017թ. հուլիսի 5-ին գաղտնի հափշտակել են 2000 ԱՄՆ դոլար եւ 20 հազար ռուբլի:

Այնուհետև, Վոլոդյա Աբրահամյանը և Լևոն Սմբատյանը կազմակերպել ու ղեկավարել են Հայկ Ավանեսյանի, Արտավազդ Ղազարյանի և Խաժակն Ոսկանյանի կողմից նախնական համաձայնությամբ խմբով բնակարան ապօրինի մուտք գործելով ուրիշի զգալի չափի գույքի գաղտնի հափշտակության՝ գողության փորձի կատարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ