News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերում գրանցված անձանց հաշիվներում եկամտաբերությունը նվազել է, նաեւ տարբեր անձանց հաշիվներում է եկամտաբերությունը տարբեր, որի վերաբերյալ շահառուների մոտ մտահոգություն կա։ Խնդրի առնչությամբ NEWS.am–ի հարցերին պատասխանեց «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը։

Ինչո՞ւ է կուտակային համակարգի շահառուների հաշիվների եկամտաբերությունը տարբեր:

Իրոք, որոշ դեպքերում նույն 4% եկամտաբերության պայմաններում որոշ մարդկանց մոտ նշված է բացասական նշանով եկամուտ, մյուսների մոտ՝ դրական։ Կփորձեմ տեղեկանալ, սակայն ավելի համակարգված ձեւով դա կարող են անել լրագրողները։ Սա կարող է ծրագրային սխալի արդյունք լինել, սակայն եթե խնդիրը բարձրաձայնելուց հետո պատշաճ ժամկետում չի շտկվում, բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ ձեռնարկատիրոջ բարեվարքության տեսանկյունից։

Ենթադրում եք, որ կառավարիչները պարզապես գումարնե՞ր են աշխատում կուտակային կենսաթոշակառուների հաշվին եւ ինչ–որ ժամանակ սնանկացումը չի՞ բացառվում։

Նման ֆոնդերի գործունեության նպատակը հենց այդպիսի ֆոնդերը կառավարելով եկամուտ ստանալն է։ Դրանք մասնավոր ներդրումային ֆոնդեր են, որոնք հավատարմագրային կառավարում են իրականացնում։ Վերջին տասնամյակների պատմությունը լի է բազմաթիվ օրինակներով, երբ այդպիսի ֆոնդերը տնտեսական ճգնաժամների ընթացքում սնանկացել են։ Համաշխարհային գործող տնտեսական կարգի պայմաններում դա ուղղակի ժամանակի հարց է։ Առավել եւս, որ մեր պարտադիր կենսաթոշակային համակարգը միտված է մոտ 40 տարի անց մարդկանց վերադարձնել այսօրվա հավաքագրած միջոցները։ Ենթադրում եմ, որ այսօր ոչ մի խելամիտ տնտեսվարող 10 տարուց ավելի չի էլ փորձի կանխատեսել։ Իմ կարծիքով, հեռանկարը, թե այդ համակարգով ապագա կենսաթոշակը կուտակողները կտեսնեն իրենց գումարները, խիստ մշուշոտ են։

Ի՞նչ կարող է անել պետությունը՝ անհաջող կառավարիչների դեպքում. արդյոք մշակված համակարգը պատրաստ էր ներդրվելու։

Տպավորությունն այն է, որ բողոքի ալիքի արդյունքում համակարգը մշակողները փորձել են հնարավորինս մեղմացնել ռիսկերը, սակայն, իմ խորին համոզմամբ, համակարգն ինքնին արատավոր է։ Մեր պետության պայմաններում ինչպես էլ մշակվեին քաղաքականությունները, դրանք, ի վերջո, հանգեցնելու են կոլապսի։ Եվ այստեղ կառավարչի ընտրությունը էական չէ։ Խնդիրն ավելի է բարդանում, երբ հնարավոր է կառավարիչը անբարեխիղճ լինել։ Ովքե՞ր են մեր ֆոնդերի իրական կառավարիչները։ Ժամանակին նման փնտրտուքները հասցրել են Լոնդոնում գտնվող մի հասցե, որտեղ էլ արդյունքի չհասնելով դադարեցվել են։ Խոսքը իրական շահառուներին գտնելու մասին է, որպեսզի նման անհրաժեշտության դեպքում իմանանք՝ ում ենք ներկայացնում մեր պահանջները։

Հաշվի առնելով նախկին համակարգի կոռուպցիոն բնույթը, կասկած կա, որ շահառուները մեր երկրից են, որոնց փորձել են հնարամտորեն թաքցնել իրենց ինքնությունը։ Դա բազմաթիվ հարցեր ու կասկածներ է հարուցում նախագծի հաջողության առումով։

Նոր պայմաններում պետությունը կարող է միջոցներ ձեռնարկել իրական շահառուներին հայտնաբերելու, նրանց բարեխղճությունն ապահովելու համար համապատասխան մեխանիզմներ մշակելու համար։ Իսկ եթե դրանք չեն աշխատում, պետությունը կարող է փոխել կառավարիչ ֆոնդերը։

Ֆոնդերի եկամտաբերությունը մոտ 4 տոկոս է, մինչդեռ շատ շահառուների մոտ եկամուտը՝ բացասական թիվ է. ինչո՞վ դա կբացատրեք։

Ես միայն կարող եմ ենթադրել, որ վարչարարական ծախսերը գերազանցել են տարվա ընթացքում գեներացված եկամուտը։ Սակայն ֆոնդն այնքան մեծ է, որ նման բան դժվար է պատկերացնել։

Ինչո՞վ է պայմանավորված, որ եկամտաբերությունը 2017 թվականին եղել է 13 տոկոս, մինչդեռ 2018-ին այն նվազել է 4 տոկոսի։

Պարտադիր կուտակային կենսաթոշակների մեր համակարգում կա մի առանձնահատկություն, որ ֆոնդերի 60 տոկոսը մնում է մի երկրում եւ հիմնականում ներդրվում պետական պարտատոմսերի մեջ։ Իսկ 40 տոկոսը ներդրվում է արտերկրում՝ տարբեր ռիսկայնության գործարքների մեջ։ Պետական պարտատոմսերն ապահովում են 7%-ից բարձր եկամտաբերություն, այսինքն՝ հավանաբար, անցած տարի բավականին անհաջող են եղել ֆոնդի օտարերկրյա ներդրումները։ Ի դեպ, պետությունը քաղաքացիների համար երաշխավորում է ներդրված միջոցների վերադարձը։ Սա նշանակում է, որ եթե ֆոնդը սնանկանա, ապա մենք ինքներս ենք բյուջեի միջոցներով կրելու դրա ֆինանսական հետեւանքները։

Գտնում եք, որ պե՞տք է հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից։

Այո, գտնում եմ, եւ դրա համար կան բազմաթիվ պատճառներ, որոնցից կնշեմ միայն մի քանիսը։ Նախ, ստացվում է, որ մենք, որպես պետություն, մեր այսօրվա եկամուտները փոխանցում ենք մի մասնավոր ձեռնարկության, այնուհետեւ դիմում այդ ձեռնարկությանը՝ նրանից պարտքով փող խնդրելով։ Մասնավոր ձեռնարկությունն էլ մեծահոգաբար ներդրում է անում մեր պարտատոմսերում՝ տոկոսների տեսքով յուրացնելով նաեւ մեր ապագա եկամուտները։ Փոխարենը այդ մասնավոր ձեռնարկությունը հավաստիացնում է, որ 40 տարի հետո համապատասխան հավելավճարներով մեզ կվերադարձնի այդ միջոցները։ Ինչպես արդեն նշեցի, այդ հեռանկարները խիստ մշուշոտ են, առավել եւս 40 տարվա կտրվածքով։ Այսօրվա տնտեսական համակարգը հաշվի առնելով, մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ 40 տարի հետո այդ կառավարիչն ու ֆոնդը գոյություն չեն ունենալու՝ հաշվի առնելով օբյեկտիվորեն տնտեսության ճգնաժամերի հակվածությունը։ Այնուհետեւ, հաշվի չի առնված գնաճի մակարդակը։ Դժվար է ենթադրել, 40 տարի հետո վճարվող, ասենք՝ 1 մլն դրամ կենսաթոշակը ինչ գնողութնակություն է ունենալու։ Բացի դա, կենսաթոշակները վճարվելու են 10 տարի ու, եթե ապագա կենսաթոշակառուն դժբախտություն ունենա թոշակի անցնելուց հետո 10 տարուց ավելի ապրել, ապա նա ոչինչ չի ստանալու այսօրվա խնայողություններից։ Կան նաեւ այլ բազմաթիվ պատճառներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը
Քննարկումը ծավալվել է նախարարության համակարգման տիրույթում գտնվող ոլորտներում իրականացվող բարեփոխումների, գերատեսչության կառուցվածքային փոփոխությունների, գերակա խնդիրների և առաջնահերթությունների շուրջ...
Շարունակվում է Հայաստան-ԵՄ արդյունավետ տնտեսական երկխոսությունը․ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Անդրեա Վիկտորինին
Շատ կարեւոր է ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էկոնոմիկայի նախարարության հետ...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է մոտ 1,5 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Թեղուտի հանքի համար ներկայացված ջրօգտագործման հայտը լիարժեք չէ. ՀԲՃ
Հայտում չգտանք Դեբեդ գետի ջրաբանական տվյալների աղյուսակները, ջրի որակի ցուցանիշները, բնապահպանական թողքի հաշվարկը, քանակները և այլ ջրօգտագործողների մասին տեղեկությունները...
Գյուղական խանութները կազատվեն հարկերից
Նրա խոսքով՝ այդ հնարավորությունից կարող են օգտվել ոչ մեծ սննդի օբյեկտները, որոնք տեղակայված են ՀՀ մարզերում, գյուղական խանութները, ինչպես նաեւ ընտանիքները, որոնք ապրում են գյուղերում եւ փոքր բիզնես ունեն...
«Այս գործողությունները հանդիսանում են աշխատանքային օրենսդրության խախտում»․ ՀԿԵ հայտարարությունը գործադուլի մասին
Ս.թ. 8 ամիսների ընթացքում էլեկտրաքարշերի մեքենավարների միջին աշխատավարձի չափը կազմել է 364 հազար ՀՀ դրամ․․․