News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թարմ հացի բույրը, անձրեւից հետո բույրը, խոտի բույրը եւ այլն. աշխարհում կան բազմաթիվ հաճելի բույրեր: Սակայն դրանց թվում կա մեկը, որը դուր է գալիս բոլորին: Դա, ինչպես գրում է Med-heal.ru-ն, թաց հողի բույրն է:

Ավստրալացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են, թե ինչու է մարդկանց մեծ մասը սիրում այդ բույրը, բույրն անվանել են «պետրիկոր»: Տերմինը ձեւավորվել է հունական petra եւ ikhor բառերից՝ «քար» եւ «աստվածների արյուն»:

«Այդ բույրի համար պատասխանատու է գեոսմին նյութը, որին էվոլյուցիայի միլիոնավոր տարիների ընթացքում սովոր է մարդկային հոտառությունը: Այդ հոտը մատնանշում է, որ մոտակայքում ջուր կա, որն անհրաժեշտ է մեզ գոյատեւման համար, եւ դա է պատճառը, որ մեր ուղեղն այդ բույրը հաճելի է համարում»,- պատմել են հետազոտողները:

Այդ հոտը զգալու ունակություն ունեն նաեւ ուղտերը, որոնք դրա շնորհիվ գտնում են դեպի օազիս ճանապարհը: Գիտնականները նշում են, որ թաց հողի բույրը դուր չի գալիս մարդկանց, որոնք գեոսմինից ալերգիա ունեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ