News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը մի շարք չեխական քաղաքներում գրանցվել է առանց պաշտպանիչ դիմակների փողոց դուրս եկող մարդկանց խոշոր չափերով տուգանելու դեպքեր, լրագրողներին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Տոմաշ Կուրտան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երկուշաբթի օրվանից համազգային կարանտին սահմանելու հետ կապված՝ կառավարությունը խորհուրդ է տվել համաքաղաքացիներին առանց խիստ անհրաժեշտության դուրս չգալ տնից, իսկ փողոցում պարտադիր պաշտպանիչ դիմակ կրել։ COVID-19 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում այդ եւ այլ հրահանգները խախտելու համար տուգանքը կարող է հասնել 3 մլն կրոնի՝ (մոտ 130 000 դոլար)։

«Դեչինա քաղաքում երկու տղամարդու շաբաթ օրը 10 000-ական կրոնի (մոտ 430 դոլար) չափով տուգանել են այն բանի համար, որ նրանք փողոցում առանց պարտադիր պաշտպանիչ դիմակի են եղել։ Եւս մեկ տղամարդ նույն բանի համար եւ նույն չափով տուգանվել է Մլադա Բոլեսլավա քաղաքում։ Նա դիմակ չի ունեցել եւ ալկոհոլ է խմել ռեստորաններից մեկի տաղավարում»,- ասել է Կուրտան։

COVID-19-ով վարակվածների թիվը Չեխիայում շաբաթ օրը հասել է 925-ի, նրանցից 5-ը ծանր վիճակում են։ Մահվան դեպք դեռեւս չի եղել։ Շաբաթ օրը նաեւ Պրահայի հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից բուժված հինգերորդ պացիենտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ