News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թյուննոսի համաշխարհային օրը (World Tuna Day), որը նշվում է մայիսի 2-ին, հիմնադրվել է 2016 թվականի դեկտեմբերին Մակի Գլխավոր վեհաժողովի բանաձեւով (№ 71/274)՝ այս տեսակի ձկների արժեքի, նրանց սպառնացող վտանգների, թյուննոսի պաշարների կայուն կառավարման տնտեսական եւ սոցիալական առավելությունների մասին մեր մոլորակի բնակչության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով: Բանաձեւի նախագծի համահեղինակներ են դարձել 93 երկրներ, գրում է Calend.ru-ն:

Թյուննոսները Scombridae ընտանիքի ծովային ձկներ են: Բնության մեջ մոտ 40 տեսակի թյուննոս կա, որոնք շատ են տարբերվում իրենց չափերով եւ քաշով: Ամենափոքր ներկայացուցիչը թյունիկանման թյուննոսն է՝ 50 սմ երկարությամբ եւ 1.8 կգ քաշով: Իսկ ամենամեծը սովորական թյուննոսն է, որի երկարությունը կարող է հասնել 4.5 մետրի, իսկ քաշը՝ 600 կգ-ի:

Թյուննոսները բնակվում են Խաղաղ, Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսների արեւադարձային ե մերձարեւադարձային ջրերում: Բայց կարելի է հանդիպել նաեւ այլ լայնություններում: Սնունդ որոնելով՝ այս ձկների վտառները մեծ տարածություններ են անցնում: Նրանք սնվում են խեցգետնակերպերով, կակղամորթներով եւ ձկներով: Բացի այդ, նրանք կարող են լողալ մինչեւ 90 կմ/ժամ արագությամբ:

Թյուննոսները կարեւոր ձկնորսական օբյեկտ են, ինչպես նաեւ բարձր են գնահատվում սիրողական ձկնորսությամբ զբաղվողների շրջանում: Սակայն չափազանց մեծ որսի, մարդու գործունեության պատճառով առաջացած բնապահպանական վտանգների եւ կլիմայական փոփոխությունների հետեւանքով, ձկների այս տիպի թիվը վերջին տասնամյակում զգալիորնեն կրճատվել է, ինչի պատճառով թյուննոսների որոշ տեսակներ այժմ գտնվում են անհետացման եզրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ