Օկլահոմայում McDonald's-ի երեք աշխատակիցներ հրազենային վնասվածք են ստացել, երբ կինը կրակ էր բացել, քանի որ վրդովվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ռեստորանի նստելու համար նախատեսված ճաշասրահի փակման պատճառով:

32-ամյա Գլորիցիա Վուդին ձերբակալվել է մահացու զենքով հարձակման համար: Երբ նա մտել էր ռեստորան, նրան հայտնել էին, որ ճաշասրահը փակ է անվտանգության նկատառումներով: Աշխատակիցները ստիպել էին նրան հեռանալ ռեստորանից: Սակայն ավելի ուշ նա վերադարձել էր ատրճանակով եւ սկսել կրակել:

Դեպքը տեղի է ունեցել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մտցված սահմանափակումների կապակցությամբ լարվածության ֆոնին, որը վերածվում է բռնության երկրի տարբեր շրջաններում: