News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքի Հաշիմիթյան թագավորության վերջին արքայադուստր Բադիա Բինթ Ալի Բին Հուսեյնը մահացել է 100 տարեկանում, հաղորդվում է Արաբական թագավորական գործակալության թվիթերյան էջում։

Նշվում է, որ արքայադուստրը մահացել է շաբաթ՝ մայիսի 9-ին, Լոնդոնում։

Բադիան  Իրաքի վերջին թագավոր Հիջազի եւ վերջին թագավորի մորաքրոջ դուստրն էր։ Բացի այդ, նա իրաքյան վերջին արքայադուստրն էր, որը ողջ էր մնացել 1958 թվականի հուլիսին նրա ամբողջ ընտանիքի կյանքը խլած սպանության արդյունքում։ Այդ օրը՝ հուլիսի 14-ին՝ գեներալ Աբդել Քերիմ Քասեմի ղեկավարությամբ հեղաշրջման ժամանակ գնդակարահվել էր Ֆայսալ II-ի ամբողջ թագավորական ընտանիքը, եւ այդ ողբերգությամբ վերջ էր տրվել Իրաքում Հաշիմիթյան արքայատոհմի շուրջ 40-ամյա կառավարմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ