News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանի հարավում փոքրիկ Մեյսցե Օջանսկե գյուղը, որտեղ ընդամենը 300 մարդ է ապրում, իր հանդեպ համընդհանուր ուշադրություն էր գրավել, երբ հրշեջների մրցույթին աղջիկների խումբ էր ուղարկել, թեեւ այդ միջոցառմանը սովորաբար տղաներ են մասնակցում։ Պարզվել է, որ վերջին 10 տարիներին Մեյսցե Օջանսկեում 13 աղջիկ է ծնվել եւ ոչ մի տղա, հայտնում է Nat-geo-ն։

Բնակավայրի ղեկավար Ռայմունդ Ֆրիշկոն նույնիսկ պարգեւ էր խոստացել այն զույգին, որը տղա կունենա։ Տասը ամիս անց դա, վերջապես, տեղի է ունեցել։

Տղան, որի անունը Բարտեկ է, մայիսի 2-ին ծնվել է Աննա եւ Գժեգոժա Միլեկների ընտանիքում։ Երեխայի մոր խոսքերով՝ նրա ծնունդը կրկնակի հրաշք է եղել, քանի որ ինքը ծննդաբերության ժամանակ հազիվ է մահից փրկվել, եւ վիրահատության կարիք է առաջացել։

Աննային ու Գժեգոժային արդեն տեղի հերոսներ են անվանում, իսկ Ֆրիշկոն հայտարարել է, որ խոստացված պարգեւը կհասնի ծնողներին, միայն թե նրանք պետք է սպասեն համավարակը վերջանա։ Նա նշել է, որ ծնողները խուսափում են ԶԼՄ-ների ուշադրությունից։

Ֆրիշկոն ասել է, թե աղջիկների ծնվելու հանգամանքը արժանացել է գիտնականների ուշադրությանը, որոնք առաջարկել են հազվագյուտ երեւույթի ուսումնասիրություն կատարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ