Նոր Օռլեանից ամերիկացի նկարիչ Էլեն Մաքոմբերը մշակել է ինքնատիկ դիմակ՝ ոչ մեծ անցքով, որ մարդուն հարմարավետ լինի կոկտեյլ խմել՝ պաշտպանական դիմակը չհանելով, հայտնում է The New York Post-ը:
Նրա խոսքով՝ ծանոթներից մեկի գաղափարն էր հենց այդ ձեւի պաշտպանական դիմակներ կարելը: Դրանից բացի, Նոր Օռլեանի բնակիչները շատ են սիրում ոգելից ըմպելիքներ, նշել է նա: Կոկտեյլի ումպ անելու համար մարդիկ ստիպված չեն լինի դիմակը հանել, նորից դնել. ի հայտ է եկել երեկույթների ժամանակ ինֆեկցիայով չվարակվելու ավելի մեծ հավանականություն:
Պարբերականի տեղեկություններով՝ Մաքոմբերը եւ նրա գործընկերը մեկ շաբաթում պատրաստել են 40 հեղինակային դիմակ: Դրանց բաղադրության մեջ օգտագործել են բամբակ՝ բազմագույն դեկորատիվ գործվածքների եւ ստրազների համակցությամբ: Նշվում է, որ այդ ապրանքն արժե հատը 30 դոլար:
«Մենք սկզբում ցանկանում էինք ստեղծել շրթունքների համար զարդարանք, բայց որպեսզի կափարիչը մշտապես բաց չմնար, որոշեցինք ուղղակի դնել պաշտպանական ցանցի երկրորդ շերտը: Ձեզ մնում է միայն թեքել ձողիկը եւ պետք չէ ավելորդ անգամ ձեռքերով հպվել դեմքին»,- ասել է Մաքոմբերը Fast Company-ի հետ հարցազրույցում:
Հեղինակը նաեւ նշել է, որ այս ոլորտի փորձագետ չէ, եւ իր դիմակները չարժե համարել կորոնավիրուսով վարակումը կանխարգելող լավագույն ձեւ: Նա միաժամանակ ասել է, որ այս գյուտը լրացրել է շուկայում չափազանց մեծ բացը: Մարդիկ կարող են հանդիպել եւ միասին կոկտեյլ խմել՝ խուսափելով վարակվելու վտանգից:





























