Ֆլորիդայի բնակչուհուն ձերբակալել են այն բանի համար, որ նա սեփական ամուսնուն ծեծել է ծաղկեփնջով, հայտնում է NYP-ը։
32-ամյա Սանդրա Քեյ Ուեբը ափերից դուրս է եկել այն բանից հետո, երբ իմացել է, որ ամուսինն է գնել այն ծաղիկները, որ իրեն Մոր օրվա կապակցությամբ երեխաներն են նվիրել։ Այդ փաստը, չգիտես ինչու, կատաղեցրել է կնոջը։ Նա ծաղկեփունջը շպրտել է ամուսնու վրա, այնուհետեւ հարվածել նրան ծաղիկներով։ Ավելին, կինը նաեւ «թքել է նրա ձեռքին ու կրծքին»։
Նա ոստիկանությունում խոստովանել է, որ ծաղկեփունջը շպրտել է ամուսնու վրա, սակայն հերքել է, որ թքել է։
Ոստիկանությունը կնոջը ընտանեկան բռնության մեջ է մեղադրել։





























