News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին չորս տարվա ընթացքում կանայք առաջ են անցել տղամարդկանցից բարեկեցության մակարդակի աճով, նշվում է BCG-ի (նախկինում՝ Boston Consulting Group) «Ինչպես են կանայք կկառավարեն իրենց կապիտալը հաջորդ տասնամյակում» ուսումնասիրության մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Այդպես, ըստ մասնագետների, 2016-2019 թվականներին կանանց ձեռքում միջին կապիտալի տարեկան միջին աճը 6.1 տոկոս է կազմել՝ տարեկան միջին հաշվով ավելացնելով 5 տրիլիոն դոլար: Վերլուծաբանների կարծիքով՝  2020-ից 2023 թվականներին ընկած ժամանակահատվածում աճի տեմպը կավելանա մինչեւ 7.,2 տոկոս: Նույն ժամանակահատվածում տղամարդկանց պատկանող կապիտալի աճի տեմպերն ուսումնասիրության հեղինակները համապատասխանաբար 4.1 եւ 5.2 տոկոս են գնահատել: Նշվում է, որ վերլուծությունը նախապատրաստվել էր COVID-19-ի բռնկումից առաջ:

BCG- ի գնահատմամբ՝ 2019 թվականի վերջին կանանց 70 տրիլիոն դոլար էր պատկանում, կամ համաշխարհային ընդհանուր ծավալի 32 տոկոսը (216 տրիլիոն դոլար): Ամենամեծ մասնաբաժինը՝ 35.4 տրիլիոն դոլար, բաժին է ընկել Հյուսիսային Ամերիկային: Երկրորդ տեղում Արեւմտյան Եվրոպան է (14.3 տրիլիոն դոլար), երրորդում՝ Ասիան (13 տրիլիոն դոլար՝ բացառությամբ Ճապոնիայի):

Եվրոպական երկրների շարքում Ռուսաստանը կանանց բարեկեցության առումով (320 միլիարդ դոլար) զբաղեցնում էր տասներորդ տեղը, հաշվել են վերլուծաբանները: Այս ցուցակի առաջատարը Մեծ Բրիտանիան էր (2.846 տրիլիոն դոլար), որին հաջորդում է Գերմանիան (2.394 տրիլիոն դոլար): Առաջին տասնյակում են Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Իսպանիան, Բելգիան եւ Շվեդիան: Կանանց եւ տղամարդկանց բարեկեցության վրա ազդող գործոնների շարքում փորձագետները ներառել են ՀՆԱ-ն, ֆոնդային բորսայի աճը, սղաճը, պետական պարտքի աճը, խնայողությունների գործակիցը, ինչպես նաեւ ավանդների եւ վարկերի տոկոսադրույքները:

Ըստ BCG-ի՝ կանանց բարեկեցությանը երեք հիմնական գործոն է նպաստում՝ աշխատավարձերի հավասարությունը, ձեռնարկատիրական գործունեությունը եւ ղեկավար պաշտոնները: Նրանց նշանակությունը տարբեր մարզերում տարբեր է: Այդպես, Ռուսաստանում եւս մեկ ամենակարեւոր գործոնը կա՝ քաղաքական լիազորությունները, կարծում են փորձագետները: Երկրորդ ամենակարեւոր հանգամանքն աշխատավարձի հավասարությունն է, իսկ երրորդը՝  մասնակցությունն աշխատաշուկայում:

Վերլուծաբանների կարծիքով՝ աշխատավարձի հավասարության հարցում համաշխարհային առաջնորդ է  Հյուսիսային Ամերիկան, 2019-ին այդ ցուցանիշը 0.74 տոկոս է կազմել: Ռուսաստանը (0.68 տոկոս) զիջել է նրան եւ Ճnապոնիային (0.7), բայց առաջ է անցել Արեւմտյան (0.65) եւ Արևելյան Եվրոպայից (0.63): Աշխատավարձի հավասարության ինդեքսը հաշվարկելիս ուսումնասիրության հեղինակները հիմք են վերցրել 2018-2019 թվականներին Համաշխարհային տնտեսական ֆորումի հասարակական կարծիքի հարցման մասնակիցների պատասխանները: Ցուցանիշի արժեքները տատանվում են 0.00-ից 1.00-ի միջեւ, որտեղ 1.00-ն տղամարդկանց եւ կանանց լիակատար հավասարություն է ենթադրում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ