News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարեմ քաղաքի բնակչուհին վիճակախաղում երկու միլիոն դոլար է շահել այն նույն թվերի շնորհիվ, որոնք արդեն նրան հարստություն էին բերել 2017 թվականին, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով UPI պարբերականը:

Շանիկա Միլերը վիճակախաղի տոմսերում անընդհատ նույն թվերն էր օգտագործում՝ իր երեխաների ծննդյան ամսաթվերը: Դրա շնորհիվ 2017-ին նա 50 հազար դոլար էր շահել:

Ապրիլի 4-ին կայացած վիճակահանության համար Միլերն առցանց տարբերակով էր տոմս ձեռք բերել: Լրացված թվերի համադրության շնորհիվ կինը երկու միլիոն դոլար էր շահել:

«Ես արթնացա առավոտյան ժամը վեցին եւ նայեցի արդյունքներին, սակայն սկզբում չհավատացի աչքերիս»,- պատմել է կինը: Նա նշել է, որ մի քանի անգամ ստուգել է՝ արդյոք իսկապես մեծ գումարի տեր է դարձել:

Շահած գումարով Միլլերը նախատեսում է ավտոմեքենա գնել որդու համար, ընտանիքի համար տուն գնել եւ վճարել բոլոր հարկերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ