News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Անգլիայի Հարթֆորդշիր կոմսության Չեշանտ քաղաքից 4-ամյա հրաշամանուկ Այզեկ Միլլերը սովորել է գրել 3 լեզուներով, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով The Mirror-ին:

Այզեկը կարողանում է գրել անգլերեն, հունարեն եւ արաբերեն: Նա գիտի ԱՄՆ բոլոր 50 նահանգները, կարողանում է իսպաներեն հաշվել մինչեւ 10-ը եւ ծնողներին խնդրել է ռուսերենով գրքեր գնել:

Նա կարող է նաեւ թվարկել բոլոր մոլորակները:

Երեխայի մայրը՝ 32-ամյա Միշել Նելսոը, պատմել է, որ երեխան սովորել է կարդալ զբոսանքների ժամանակ, երբ փորձել է կարդալ ցուցանակների վրա, ավտոբուսների վրա գրությունները: «Մարդիկ նայում էին նրան եւ հարցնում՝ արդյոք նա դպրոցական է: Եվ չէին կարողանում հավատալ, որ 4-ամյա երեխան կարող է կարդալ»,-ասել է նա:

Երեխան թեստ է հանձնել, եւ նրա IQ-ն հավասար է 154-ի:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել