News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Եգիպտոսում երկրի դեսպանի պատշոնում առաջադրել է Ամիրա Օրոնի թեկնածությունը, գրում է Times of Israel-ը։

Դա կլինի նախադեպը, երբ Իսրայելը կնշանակի Եգիպտոսում կին դեսպան։

Օրոնը երկրի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչ է, նախկինում ծառայել է Կահիրեում եւ Անկարայում, եւ ղեկավարել Եգիպտոսում Իսրայելի ԱԳՆ-ի ստորաբաժանումը։

Ներկայում նա ղեկավարում է Մերձավոր Արեւելքում տնտեսական հարաբերությունների բաժինը։

Այն դեպքում, եթե նրա թեկնածությունը հաստատվի, Օրոնը կսկսի ծառայությունը հաջորդ ամառ՝ փոխարինելով այդ պաշտոնում Եգիպտոսում Իսրայելի գործող դեսպան Դավիդ Գովրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ