News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինչո՞ւ են մարդիկ սիրահարվում եւ ռոմանտիկ զգացումների կարիք ունենում: Ինչո՞ւ է սերը մարդկանց ստիպում զգալ զգացմունքների բարդ համալիր: Այս եւ նման այլ հարցերն ուսումնասիրող գիտնականներն ասում են, որ սերը հիմնված է մի քանի հոգեբանական եւ ֆիզիոլոգիական բարդ գործոնների վրա, փոխանցում է Planet- today-ը: 

Մարդիկ սիրահարվելով միանգամից հայտնվում են մի քանի զգացմունքների ազդեցության տակ՝ ձգտման, տենչանքի եւ կապվածության: Մարդաբան Հելեն Ֆիշերը նշում է, որ ամեն մեկին հատկանշական են կարգավորող հորմոնների սեփական համադրումները:

Օրինակ՝ ձգտման ձեւավորմանը մասնակցում են այնպիսի հորմոններ, ինչպես դոֆամինն ու նորադրենալինը: Սիրահարված կամավորների մանակցությամբ փորձերը ցույց են տալիս, որ ձգտման հորմոնների սինթեզի համար պատասխանատու ուղեղի կենտրոնները սկսել են ակտիվություն դրսեւորել այն ժամանակ, երբ փորձարկվողներին ցույց են տվել սիրեցյալների լուսանկարները:

Դոֆամինը, որի մակարդակը մեծապես բարձրանում է սիրահարված մարդու օրգանիզմում, ստիպում է գլխապտույտ զգալ եւ առաջացնում է էյֆորիայի նոպաներ: Ընդ որում՝ դոֆամինը կարող է առաջացնել անքնություն, նաեւ ախորժակն է վատթարացնում: Այս ախտանիշները ծանոթ են մարդկանց, որոնք սիրահարվել են:

Անհավանական է, բայց սիրահարվածությունը փոխում է ոչ միայն զգացողությունները, այլեւ սովորությունների հետ կապված ճաշակը՝ մարդիկ, որոնք նախկինում դիտում էին բացառապես թրիլերներ եւ սարսափ ֆիլմեր, սկսում են հետաքրքրվել ռոմանտիկ կատակերգություններով, իսկ շատերի մոտ ընդհանրապես տեղի է ունենում անձնական հատկությունների վերանայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ