Ոսկու երկու բնակտոր, որոնք արժեն շուրջ 350 000 ավստրալիական դոլար (250 000 ԱՄՆ դոլար) հայտնաբերվել է Ավստրալիայի հարավում, հաղորդում է BBC-ն։
Բրենթ Շենոնն ու Իթան Ուսեթը գտել են բնակտորները Վիկտորիա նահանգի Տարնագուլա քաղաքում։
Տղամարդիկ փորել են հողը եւ օգտագործել մետաղ որոնող սարքեր այդ տարածքում ոսկի հայտնաբերելու համար։ «Դա միանշանակ ամենանշանակալի գտածոներից մեկն է»,-ասել է Իթան Ուեսթը։
Բնակտորների ընդհանուր քաշը կազմում է 3,5 կգ։




























