News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Politik.am-ը գրում է. «Իշխանությունները որոշել են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին խցկել Բարձրագույն դատական խորհուրդ։ Իշխանական քարոզչամեքենան պնդում է, որ Ջհանգիրյանը պետք է օգնի, որպեսզի բարեփոխվի դատական համակարգը, սակայն նախկին զինդատախազին ճանաչող ցանկացած մեկը կպնդի, որ նա ոչ միայն ունակ չէ բարեփոխումների, այլեւ դատաիրավական համակարգի արատների մոնումենտն է Ջհանգիրյանը։ Իշխանությունների նպատակն իրականում հասկանալի է՝ փորձ է արվելու «սանձել» իրենց հրահանգները այլեւս չկատարող դատական համակարգը։

Ջհանգիրյանի ապաշնորհ լինելու լավագույն ապացույցը հայտնի «Մատաղիսի գործն» է։ Ըստ այս գործի նյութերի 2003թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 20։30-ի սահմաններում 33651 զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս են գալիս զորամասի տարածքից եւ այլեւս չեն վերադառնում։ 15 օր անց, 2004 թվականի հունվարի 9-ին ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության ջրասույզները Մատաղիսի ջրանցքից հայտնաբերում են Հովսեփ Մկրտումյանի, իսկ հաջորդ օրը` Ռոման Եղիազարյանի դիակները։

2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչում նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին եւ դատապարտում 15 տարի ազատազրկման։ Հօգուտ տուժողի իրավահաջորդների բռնագանձվում է 1.500.000-ական դրամ` որպես հուղարկավորության եւ մնացած ծախսերի հատուցման գումար։

Վերաքննիչ դատարանում սպանված զինծառայողներից մեկի հայրը՝ Մ.Մկրտումյանը հրաժարվում է բողոքից` նշելով, որ ամբաստանյալներն անմեղ են, նրանք չեն իր որդու սպանողները, եւ հրաժարվում իր ներկայացրած քաղաքացիական հայցից։ Ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանը հայտարարում է հացադուլ։ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006թ. մայիսի 30-ին Ռ.Սարգսյանին, Մ.Սերոբյանին եւ Ա.Զալյանին դատապարտում է ցմահ ազատազրկման

Ի վերջո, այս գործով անցնող մեղադրյալները ազատ արձակվեցին, քանի որ նրանց մեղքը չհաստատվեց։ Այս գործը սակայն օգնեց բացել զինդատախազ Ջհանգիրյանի կերպարը։ Ըստ էության նա բռնությունների եւ գործ կարելու միջոցով ցանակցել էր մեղքը բարդել քաղաքացիների վրա, ովքեր իրականում չեն կատարել հանցանքը։

Զարմանալի է նաեւ թե իբրեւ կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունները ինչպես են պատարստվում դատական համակարգը բարեփոխել մի անձի միջոցով, որի կարողությունը առնվազն կասկածի տեղիք է տալիս։ Ջհանգիրյանին անվանել կոռուպցիոն պատմություններից հեռու մարդ, մեղմ ասած, անտեղյակություն է: Ջհանգիրյանը, ով եղել է ՀՀ զինդատախազ եւ իր ամբողջ կյանքում պետական համակարգում է եղել, չգիտես՝ որտեղից, կարողացել է մեծ կարողություն կուտակել: Հասկանալու համար, թե նա աղքատ Հայաստանում ինչպիսի կարողություն է կուտակել, պետք է միայն տեսնել  «Մոնումենտում» 1990-ական թվականների վերջին կառուցված եռահարկ շքեղ առանձնատունը, որն այժմ Ջհանգիրյանը վարձակալությամբ է տվել, եւ այդ տարածքում տեղակայված է Իրաքի Հանրապետության դեսպանությունը: Հետաքրիր է, թե անկաշառ Գագիկ Ջհանգիրյանը ի՞նչ միջոցներով է կարողացել նման առանձնատուն կառուցել:

Ի դեպ իշխանությունները հաճախ են քարոզչական նպատակներով հայտարարում, որ պատսրատվում են «Մոնումենտի» դղյակները խլել կոռուպցիոներ պաշտոնյաներից եւ տալ այն ժողովրդին, արդյո՞ք Ջհանգիրյանի առանձնատունն էլ են խլելու, թե՞ նա «սվոյ» նախկին կոռուպցիոներ է։

Գագիկ Ջհանգիրյանը նաեւ այն անձն է, ով դեռ Վազգեն Սարգսյանի մարմինը չսառած շտապել էր պաշտոն խնդրել երկրորդ նախագահ Քոչարյանից։ Նախագահն էլ ամոթանք էր տվել Ջհանգիրյանին եւ մի քանի այլ գործիչների, ովքեր եւս ներկայանում էին Վազգեն Սարգսյանի մտերիմներ։

Ջհանգիրյանի մասին նաեւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը դրական կարծիք չունի։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նա մեղադրում էր Ջհանգիրյանին իշխանություններին սպասարկու լինելու մեջ։ Այս իմաստով Փաշինյանն իհարկե չի սխալվել ու հասկանալի է նաեւ ներկայիս նրա նպատակադրումը՝ նա լավ է հասկանում, որ Ջհանգիրյանի նման անցյալ ու մարդկային որակներ ունեցող անձը լավագույնս կարող է իր անգամ անօրինական հրահանգները կատարել։ Ի վերջո, հիմա եզակիներն են իրենց բախտը կապում այս իշխանությունների հետ, հիմնականում մարդիկ, ովքեր ավարտված են համարում իրենց գործունեությունը այս կյանքում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Թիրախում ռադիոն է. ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել
Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից...
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել է Ռուստամ Բաքոյանին. Վերջինս ներողություն կխնդրի և կվճարի 1 մլն դրամ
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը...
«Փաստ». Հայաստանը առաջիկա օրերին Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի
Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ...
«Փաստ». Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում
Վերջին շրջանում տասնյակ քաղաքական և հասարակական միավորներ հայտարարում են...
«Հրապարակ». ՔՊ-ն՝ ՀԱԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետքերով
Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք...
«Հրապարակ». «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել. հաղթել են «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին
Այդ շրջանում Հայկ Սարգսյանը բազում հայցեր ներկայացրեց լրատվամիջոցների դեմ, մի քանի հայց էլ...
Ամենաշատ