News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջազգային արդարադատության դատարանի փոխնախագահ է ընտրվել ռուս հայտնի միջազգային փաստաբան Կիրիլ Գեւորգյանը:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, մինչ  2014 թվկանին Դատարանի կազմում իր ընտրվելը Գեւորգյանը պատասխանատու պաշտոններ էր զբաղեցնում Ռուսաստանի դիվանագիտական ​​ծառայության համարարգում, այդ թվում` 2003-2009 թվականներին Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Նիդեռլանդների Թագավորությունում:

«Գեւորգյանի ընտրությունը նման պատվավոր պաշտոնում ՄԱԿ-ի գլխավոր դատական ​​մարմնում  Դատարանում նրա բարձր հեղինակության եւ ընդհանուր առմամբ Ռուսաստանի միջազգային իրավաբանական դպրոցի հեղինակության հաստատումն է: Համոզված ենք, որ նա կարեւոր ներդրում կունենա Միջազգային դատարանի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում, որն ուղղված է վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ