News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի հաճախ է մտածում իր հնարավոր վերընտրման եւ Դոնալդ Թրամփի դեմ ռեւանշի մասին: «Նա գիտի, որ դա բավականին իրատեսական հնարավորություն է», - ասել է Բայդենի խորհրդականներից մեկը:

Axios-ի հետ հարցազրույցում Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը նշել է, որ Բայդենն ակնկալում է Թրամփի հետ կրկին մրցելու հնարավորություն: «Ես չէի ցանկանա գնահատել կամ թերագնահատել Դոնալդ Թրամփին որպես մրցակցի, եթե նա որոշի առաջադրվել», - ասել է Քլեյնը:

Նրա խոսքով՝ Բայդենն աշխատում է այն ձեռքբերումների ցուցակի վրա, որոնք կդժվարացնեն Թրամփի կամ ցանկացած այլ հանրապետականի հաղթանակը 2024 թվականին: «Իմ փորձը ցույց է տալիս, որ գործող նախագահները գնահատվում են ըստ իրենց կատարած աշխատանքի», - նշել է Քլեյնը:

Հարց է ծագում՝ արդյո՞ք Բայդենը կրկին կառաջադրի իր թեկնածությունը՝ հաշվի առնելով իր տարիքը: Նա 78 տարեկան է, իսկ 2024 թվականին կլինի 81 տարեկան:

Այս տարվա սկզբին The Hill-ը հաղորդել էր, որ Բայդենը նախատեսում է վերընտրվել: Հայտարարությունից մի քանի օր անց Բայդենը, նախագահի պաշտոնում առաջին ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասել է, որ նախատեսում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար:

Բայդենին մոտ կանգնած մարդիկ ակնկալում են, որ Բայդենը կառաջադրվի երկրորդ անգամ եւ կարծում են, որ դա կարող է լինել Թրամփի դեմ հերթական մրցավազքը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ