News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

8-ամյա գերմանացի աղջիկն ազատ է արձակվել՝ գրեթե ամբողջ կյանքում տան մեջ փակված մնալուց հետո։

Աղջկան, որին միայն Մարիա են անվանում, սեպտեմբերին գտել են տատիկի ու պապիկի տանը՝ արեւմտյան Աթենդորն քաղաքում։ Ընտանիքը նրան թույլ չի տվել «մասնակցել կյանքին» եւ հաճախել մանկապարտեզ կամ դպրոց։

Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով՝ նա յոթ տարի փակված է եղել տանը մեկուսացված վիճակում եւ այժմ դժվարությամբ է բարձրանում աստիճաններով։ Աղջկան տեղափոխել են ժամանակավոր խնամակալ ընտանիք եւ, ըստ տեղեկությունների, նա «լավ վիճակում է»: Բժիշկները, որոնք զննել են աղջկան, ֆիզիկական բռնության կամ թերսնման հետքեր չեն հայտնաբերել:

Ներկայում Զիգեն քաղաքի դատախազությունը հետաքննում է երեխայի մոր, տատիկի ու պապիկի գործը։

Հաղորդագրություններում նշվում է, որ ամուսնալուծությունից հետո մայրը փորձել է թաքցնել Մարիային հորից եւ պնդել է, որ 2015 թվականին նրա հետ տեղափոխվել է Իտալիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ