News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Թալիբանի» իշխանություններն արգելել են կանանց բարձրագույն կրթություն ստանալ, տեղեկացրել է AFP-ը։

Թալիբները խստացրել են կանանց կյանքի սահմանափակումները՝ անտեսելով միջազգային վրդովմունքը։

«Դուք բոլորդ տեղեկացված եք կանանց ուսուցումը դադարեցնելու հիշյալ հրամանի անհապաղ կատարման անհրաժեշտության մասին՝ մինչեւ հետագա ծանուցում»,- նշվել է բոլոր պետական եւ մասնավոր համալսարաններին ուղարկված նամակում, որը ստորագրել է բարձրագույն կրթության նախարար Նեդա Մոհամադ Նադիմը։

Բարձրագույն կրթության արգելքը մտցվել է երեք ամիս հետո, երբ հազարավոր աղջիկներ եւ կանայք հանձնել էին համալսարանների ընդունելության քննությունները։

Թալիբների կողմից երկիրը զավթելուց հետո համալսարանները ստիպված էին նոր կանոններ մտցել, այդ թվում ըստ սեռերի բաժանել դասարանները եւ մուտքերը։

Երկրում շատ աղջիիկների արդեն արգելել են սովորել միջնակարգ դպրոցներում, ինչը լրջորեն կրճատում է համալսարաններ ընդունվելու հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ