News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետի աշխատակազմից երեկ գրություններ են հասցեագրվել պետական մի շարք գերատեսչությունների՝ տեղեկացնելով բյուջեի կատաստրոֆիկ վիճակի մասին։ Կառավարությունն առաջարկել է բոլոր ոչ առաջնահերթ ծախսերը կրճատել, կապիտալ ծրագրերը հետաձգել, քանի որ ֆինանսական խնդիրների առջեւ են կանգնած:

Գերատեսչություններին առաջարկվել է ֆիննախի հետ քննարկումներով հասկանալ, թե ծախսերի որ ուղղությունները հնարավոր չէ չիրականացնել` միայն դրանք շարունակել, քանի որ կառավարության ընդունած բազում որոշումների ֆինանսավորման հարցում խնդիրներ կան։

Կառավարության մեր աղբյուրները մատնանշում են, որ, դիցուք, ՊՆ ծառայողների, ուսուցիչների ատեստավորման ծրագրերը, 2024-2027 թթ․ պետական միջնաժամկետ ծրագրով ամրագրված քաղաքականությունը հնարավորություն չի տալիս հիշյալ ծրագրերը լիարժեք իրականացնելու, ուստի տեղեկացրել են՝ եթե չկրճատեն այլ ծախսերը, ապա կառավարությունը խնդիր է ունենալու անգամ արդեն ատեստավորվածներին վճարելու մասով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեցին․ նա խախտել է դատավորի վարքագծի կանոնները
Քննելով արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը՝ Կարեն Անդրեասյանի...
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի մանկության երազանքը սոցիոլոգ դառնա՞լն է եղել
Նա այս հանգստյան օրերին որոշել էր լրատվամիջոցների ռեյտինգները չափել եւ հարցում է անցկացրել իր ալիքին...
«Հրապարակ». Սխալ հաշվարկներ եւ չարդարացված ակնկալիքներ
Պարզվում է՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել նախատեսվածից...
«Իրավունք». «Ինչ էլ անենք, մեկ է, մուննաթ դեմքով է հեռանում». Մարզպետները պատերի տակ դժգոհում են Փաշինյանից
Բայց, արի ու տես, ըստ վերջիններիս մոտ կանգնած աղբյուրների, Նիկոլին գոհացնել չի լինում: Վերջինս առիթը բաց չի...
«Ժողովուրդ». Ո՞վ է Սարգիս Բաղինյանը, ով դիմավորում է Նիկոլ Փաշինյանին` մարզեր կատարած այցերի ժամանակ
Իսկ ո՞վ է Սարգիս Բաղինյանը. Նա քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրեն է եղել։ Բաղինյանի...
«Փաստ». «Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն»
Բայց հարցը միայն դա չէ: Կարելի էր ասել, որ հարցը բարոյական հարթության վրա է, եթե բանը չվերաբերեր Նիկոլ...
Ամենաշատ