Վրաստանում «Ժողովուրդը դատում է իշխանությանը» հեռուստատեսային նախագծի կազմակերպիչները փաստաբանի պաշտոնի համար մրցույթ են հայտարարել՝ գտնելու համար նրան, ով կպաշտպանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի շահերը, հայտնում է Վրաստան Online-ը։

Ինչպես հայտարարում է նախագծի հեղինակներից մեկը՝ Շիո Արսենաշվիլին, նրանք նամակ են ուղարկել Միխայիլ Սահակաշվիլիին, Պավել Կուբլաշվիլիին եւ իշխանության այլ ներկայացուցիչների, որպեսզի նրանք առանձնացնեն իրենց շահերը պաշտպանող իրավաբաններին։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում Սահակաշվիլիից պատասխան չստացվի, նախագահի համար փաստաբան կգտնվի մրցույթի միջոցով։