Հյուսիսային Բանգլադեշում դեկտեմբերի 4-ին ուղեւորատար լաստանավի վթարի արդյունքում մահացել է 47 հոգի։

Դեպքը, տեղի ոստիկանության ներկայացուցիչների տվյալներով, տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Դաքքայից 80 կմ դեպի հյուսիս։ Ուղեւորատար լաստանավի վրա, որը խորտակվել է ոչ մեծ առագաստանավի հետ բախման արդյունքում, AP-ի հաղորդմամբ, եղել է եւս 200 մարդ։

Ներկա պահին փրկարարական աշխատանքներ են իրականցվում՝ անհայտ կորած ուղեւորներին հայտնաբերելու համար։ Վթարի պատճառները դեռ հայտնի չեն։