Նվազագույնը երեք հոգի մահացել է, այդ թվում երկու երեխա՝ Եգիպտոսում, Նեղոս գետում երկու ուղեւորատար լաստանավերի բախման հետեւանքով:
AP-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ի երեկոյան, Եգիպտոսի հյուսիսում գտնվող Ռաշիդ քաղաքից ոչ հեռու: Ներկայումս դեպքի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքներ են տարվում, անհետ կորած է համարվում մի քանի տասնյակ մարդ:
Լաստանավերի ուղեւորների ընդհանուր թիվը դեռ չի ճշտվել, որոշ տվյալներով՝ տախտակամածին կարող էին 50-60 մարդ լինել: Պաշտոնական տվյալներով, ջրից դուրս հանել հաջողվել է միայն 13 հոգու, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի պատճառը նավապետի անփութությունն է, որը չի նկատել կողքից անցնող լաստանավը:




























