Իրկուտսկի մարզի Անգարսկի «Ռոսնեֆտ» նավթաքիմիական գործարանում դեկտեմբերի 6-ին հզոր պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», պայթյունի հետեւանքով ընկերության մի աշխատակից է զոհվել։ Նրա մարմինը հայտնաբերվել է արտադրամասի փլատակների տակ։

Վթարի պատճառը, ինչպես ասվում է «Ռոսնեֆտ»-ի պաշտոնական հայտարարության մեջ, բարձր ճնշման սարքերի ապահերմետիկացումն է եղել։

Թունավոր արտանետումներ, ընկերության տվյալներով, չեն եղել։

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։