Ամերիկահայ գրող Քրիս Բոխջալյանի «Ավազե պալատի աղջիկները» տասնչորսերորդ վեպը  Հայոց ցեղասպանության ողբերգական նկարագրությունն  է` տարբեր մարդկանց կյանքի պատմությունների միջոցով: Վեպի հիմքում  թուրքական վայրագությունները տեսած Արմեն Պետրոսյանի եւ բոստոնցի ազնվականուհի Էլիզաբեթ Էնդիկոտի սիրո պատմությունն է, ով մեկնել է Հալեպ` հոր հետ օգնություն ցուցաբերելու մարդկանց:

Ինչպես տեղեկացնում է «The Armenian Weekly»-ն, վեպի իրադարձությունները ծավալվում են իր ընտանիքի պատմությունն ուսումնասիրող գրող Լաուրա Պետրոսյանի մտորումների միջոցով մեր ժամանականերում եւ  1915թ. միջեւ: Բոխջալյանն իր վեպն սկսում է Լաուրայի` Նյու Յորքում իր պապի եւ տատի  քաղաքամերձ տանն անցկացրած հիշողություններից:

Երբ Լաուրայի ընկերը նրան պատմում է, թե տեսել է նրա տատի լուսանկարները Ցեղասպնությանը նվիրված ցուցահանդեսում, Լաուրան մեկնում է որոնումների` բացահայտելու համար իր ընտանիքի կապը ողբերգության հետ: Այդ փնտրտուքն էլ պարզում է ընտանեկան գաղտնիքը:

Լաուրան հեռացած էր իր հայկական արմատներից, սակայն հայտնաբերում է իր ընտանիքի պատմությունը,  այն պատմությունը, թե ինչպես է Ցեղասպանությունն անդրադարձել իր ընտանիքի վրա: Շատ հավանական է, որ Լաուրան  դա հենց Բոխջալյանի մյուս «ես»-ն է, քանի որ գրողն ու նրա հերոսուհին միեւնույն արմատներն ունեն, եւ նա լայնորեն ուսումնասիրել է Ցեղասպանությունը այս նախագծի շրջանակում: