Այս տարվա սեպտեմբերի 17-23-ը Բելառուսում ազգային մանկական կրթական-առողջապահական «Զուբրյոնոկ» կենտրոնում կազմակերպվելիք պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԻՆ-ն իրականացնում է պատանի հրշեջ-փրկարարների բաց ընտրություն:

Ցանկացողները` 11-17 տարեկան սովորող տղաներ եւ աղջիկներ, մինչեւ 2012 թ. հուլիսի 1-ը կարող են դիմել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւան քաղաքի եւ մարզային փրկարարական վարչություններ:

Դիմողները պետք է ունենան.

-անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր).

-առողջության վերաբերյալ բժշկական տեղեկանք (քրոնիկ հիվանդությունների առկայության/բացակայության մասին նշումով).

-թեկնածուները պետք է տիրապետեն ռուսերեն կամ անգլերեն լեզուներին.

-տիրապետեն առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների.

-ունենան երաժշտական, գեղագիտական գիտելիքներ եւ հմտություններ, ինչպես նաեւ անհրաժեշտ ֆիզիկական պատրաստություն:

Թեկնածուների վերջնական ընտրությունը կկատարվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում` սահմանված կարգով:

Տեղեկությունների համար զանգահարել (010) 53-31-91 հեռախոսահամարով: