Վանաձոր քաղաքի մի շարք թաղամասերում օձերն ակտիվացեն են, ինչի մասին բնակիչները բազմիցս ահազանգել են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին: Այս մասին օրերս հայտարարեց անձամբ քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նշելով, որ բողոքների մեծ մասը ծայրամասային «Տարոններ» թաղամասի բնակիչներից է:

«Ինձ թվում է, դրանց առաջն առնելու ամենալավ ձեւը ծծումբն է, որովհետեւ, ասում են, ծծումբի հոտից օձերը փախչում են»,-առաջարկել է քաղաքապետը, օրինակ բերելով Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների փորձը:

Նշված թաղամասերում նախորդ տարի եւս օձերը մեծ թիվ են կազմել, հատկապես Տարոն 4 թաղամասում` որտեղ բնակիչները գրեթե ամեն շաբաթ օձ են հայտնաբերել` շենքերի նկուղներից, շքամուտքերից, ավտոտնակներից  ու նաեւ մեքենայի վրայից:

Նշենք, որ Վանաձորում մինչ այս պահը օձի խայթոցի դեպքեր պաշտոնապես գրանցված չեն, իսկ մարզի ողջ տարածքում գրանցվել է նմանատիպ մեկ դեպք` Սպիտակի տարածաշրջանում: