Պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի 1.77 մլն դրամ:

Գումարը հատկացվելու է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը` կառավարության պահուստային ֆոնդից;

Ստեփան Պողոսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հայրն է: Նա եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար, կոմունիստական կուսակցության Արարատի շրջկոմի առաջին քարտուղար, 1970-1988թթ.` Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի նախագահ, 1988-1990 թթ. ղեկավարել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։

Այնուհետ նշանակվել է Հայկական ԽՍՀ Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի եւ գրքի առեւտրի գործերի պետական կոմիտեի նախագահ: 1991թ. հիմնադրել է Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվող գիտական կենտրոնը: