Սիրիայի կողմից թուրքական F-4 հետախուզական օդանավը կործանելուց հետո Սիրիայի սահմանին թուրքական զորամիավորումների կուտակման պատճառի մասին է գրել թուրքական Vatan-ը` նշելով, թե Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում բուֆերային գուտի ստեղծել:
Թուրքական Vatan-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ բարձրաստիճան մի զինվորական հայտնել է, թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան ՆԱՏՕ-ից պահանջել է Սիրիայում բուֆերային գոտի ստեղծել` Ասադի իշխանություններից փախած մարդկանց այնտեղ ապահով պահելու համար, որտեղ կհայտարարվի նաեւ թռիչքների համար արգելված տարածք:
Սիրիայում բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի պահանջի մասին հաստատել է նաեւ բարձրաստիճան թուրք դիվանագետ, որի անունը Vatan-ը եւս չի հայտնում: Նրա խոսքով` ՆԱՏՕ-ում այս պահին քննարկվում է Սիրիայի տարածքում թռիչքների համար արգելված գոտի ստեղծելու նպատակահարմարությունը: Նշվում է, թե Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը նախատեսում է բուֆերային գոտին ստեղծել Սիրիայի Քամըշլու եւ 1915-ին Օսմանյան Թուրքիայի կողմից հարյուրհազարավոր կոտորված հայերի բաց գերեզմանոց հանդիսացող Դեր Զորում:
Խնդրի հետ կապված, անգլիական Daily Telegraph-ը գրել է, թե Թուրքիայի մի շարք պահանջներ զարմացրել են NATO-ի անդամներին:



























