Կանադայում, հունիսի 24-ին տեղի է ունեցել «Հայաստան» Հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի տարեկան գալա-ճաշկերույթն ու դրամահավաքը, որին մասնակցել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը։
Իր բացման խոսքում ՀՀ դեսպանն անդրադարձել է «Հայաստան» հիմնադրամի գործունեության 20 տարիներին՝ մասնավորապես մատնանշելով Հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի արդյունավետ գործունեությանը։
Ներկաները ծանոթացել են վերջին 18 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներին։ Հատկանշական է, որ Տորոնտոյի մասնաճյուղը հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է մոտ 1 մլն ԱՄՆ դոլարի 6 ծրագիր Հայաստանում եւ Արցախում։
Դեսպան Եգանյանը շնորհակալություն է հայտնել Հիմնադրամին եւ կանադահայությանը՝ կոչ անելով շարունակել հայրենանվեր գործունեությունը։



























