Հայաստանյան շուկայում մսամթերքի արտադրության մեջ հայտնի «Բեկոն պրոդուկտ» ընկերությունը այսուհետ կիրականացնի էքսկուրսիաներ մսամթերքի արտադրամասում (ֆոտոռեպորտաժ): Էքսկուրսիաների պաշտոնական բացմանը մասնակցեցին Հայաստանում հայտնի եւ սիրված մարդիկ` «Vitamin» ակումբի տղաները, երգչուհի Նադեժդա Սարգսյանը, Դրամատիկական թատրոնի դերասաններ Ռոբերտ Հարությունյանը, Էվելինա Շահիրյանը եւ Նաիրա Շահիրյանը:Էքսկուրսիայի ընթացքում ներկայացվեց արտադրական ընթացքը, հումքը, որից պատրաստվում է մսամթերքը: Այսուհետ էքսկուրսիաները պարբերաբար կկազմակերպվեն եւ սպառողները հնարավորություն կունենան տեսնել արտադրամասի պայմանները,  հիգենան, կիմանան մանրամասներ եւ' օգտագործվող հումքի վերաբերյալ, եւ' պայմանների վերաբերյալ: Էքսկուրսիայի մաս է կազմելու նաեւ դեգուստացիան, իր բոլոր կանոններով:Այս անգամ այցելուների դատին ներկայացվեց մսամթերթի հինգ նմուշ` եփած երշիկ «Դոկտոր», նրբերշիկ «Բավարական», «Չորիզո», «Պանչետա», «Պելմեններ» եւ «Կորդոն բլյու»: Յուրաքանչյուր տեսակի համտեսումից հետո մասնակիցները գնահատում էին այն մի շարք չափանիշներով եւ ապա փոխանակվում էին կարծիքներով:

Իր տպավորությունների մասին խոսելով՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանն ասաց, որ միշտ օգտվել է հայրենական արտադրության մսամթերքից, իսկ բարձր չափանիշներով գործող արտադրամասի ու դրա պայմաններին տեղում ծանոթանալուց հետո ավելի բարձր կարծիք ձեւավորեց։ «Իմ աչքերով տեսա, թե ինչպիսի մաքուր եւ ստերիլ պայմաններում է պատրաստվում այստեղ մսամթերքը: Այսօրվանից ես ավելի հանգիստ կօգտագործեմ հայկական արտադրության մսամթերքը: Շատ համեղ էր: Վստահ կարող եմ ասել, որ մերը` հայկականը,  ամենալավն է»,- ասաց նա։  Համտեսի արձանագրությունում պետք էր 5 բալանոց համակարգով գնահատել ներկայացված մթերքի արտաքին տեսքը, գույնը, հոտը, կոնսիստենցիան, համը,հյութալիությունը, ինչպես նաեւ գրել նկատողություններ:Դեգուստացիայի մասնակիցների գնահատականները բարձր էին, համտեսողները միայն համաձայնության չէին գալիս նմուշների աղի ու պղպեղի քանակի շուրջ: Բոլորը, սակայն, համակարծիք էին, որ մսամթերքը համեղ է: Ընդհանուր առմամբ, դերասան-դեգուստատորների գնահատականները տատանվում էին 4 եւ 5 բալերի միջեւ:«Բեկոն պրոդուկտ» ընկերությունը ստեղծվել է 1995 թվականին, եւ առաջին իսկ օրվանից զբաղվում է մսամթերքի արտադրությամբ եւ վաճառքով: Ընկերության տնօրենի օգնական Հարություն Կրպեյանի խոսքով` մսամթերքի արտադրությունում սպառողին հուզում է երեք խնդիր` ի՞նչ հումքով է պատրաստվում մսամթերքը, հիգիենիկ ի՞նչ պայմաններում է արտադրվում, եւ պահպանման ժամկետները: «Եթե մսամթերքի պահպանման ժամկետի մասին սպառողը տեղեկատվություն է ստանում անմիջապես այն տեսնելով ապրանքի վրա, ապա հումքի եւ պատրաստման պայմանների մասին տեղեկատվությունը շատ քիչ է: Այսպիսի շրջայցերի միջոցով ցանկանում ենք, որ սպառողը ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները»,- ասաց նա, հավելելով, որ արդեն սեպտեմբերից նախատեսվում է նմանատիպ շրջայցեր կազմակերել նաեւ դպրոցականների համար:«Մենք կարեւորում ենք մեր ապրանքի որակը, մաքրությունը եւ անվտանգությունը: Սպառողը ընտրությունը «Bacon»-ի օգտին կարող է լինել, քանի որ այն որակյալ է, մաքուր եւ անվտանգ: Մսամթերքի արտադրությունում հիմնականում օգտագործվում են բնական հավելանյութեր ու գունանյութեր` ըստ նորմերի: Մսամթերքի արտադրությունում օգտագործվում է հավի, խոզի եւ տավարի միս, ինչպես տեղական, այնպես էլ արտերկրից ներկրված` սառեցված բարձրորակ միս»,- նշեց Կրպեյանը: Ինչ վերաբերում է սպառողներին հուզող մտահոգությանը, որ սառեցված միսն օգտակար չէ, ապա, ըստ Կրպեյանի, մսի մեջ գոյություն ունեն բակտերիաներ, որոնց մի մասը վերանում է ջերմային մշակման, մի մասը սառեցման ժամանակ: «Բակտերիաներ կան, որոնք չեն վերանում ջերմային մշակման ժամանակ, եւ ոչնչանում են միայն սառնարանային մշակումից հետո: Սպառողի մոտ ձեւավորված վախը, որ սառեցված միսը վտանգավոր է, արդարացված չէ»,- տեղեկացրեց նա:Նշենք, որ «Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ունի 150 անուն բարձրորակ երշիկներ եւ նրբախորտիկներ: Արտադրամասում հիմնվել են նաեւ իտալական եւ իսպանական տեխնոլոգիայով  մսի հասունացման խցիկներ: Ընկերությունը Ռուսաստանի 10-ից ավելի շրջաններ, Ուկրաինա,Վրաստան, Թուրքմենստան եւ Արաբական միացյալ էմիրություններ արտահանում է հում ապխտած երշիկների տեսականի, սուջուխ եւ ապուխտներ: