Հինգ կազմակերպություններ նամակով դիմել են Հայաստանի մշակութի նախարար Հասմիկ Պողոսյանին, որ Ջավածքում անցկացվող ջիվանիական եւ տեյրանական օրերը մտցնեն պետական ծրագրի մեջ: Այս մասին, այսօր` հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նրա խոսքով, այս տարի առաջին անգամ Հայաստանի խորհրդարանում կառավարության հաստատված ծրագրում կար առանձին կետ, որի համաձայն կառավարությունը շարունակելու է Ջավախքի հայապահպանության, մայրենի լեզվի պահպանման աջակցության ծրագիրը: Նա ընդգծեց, առաջին անգամն է, որ կառավարության ծրագրում առանձին կետով Ջավախքի կրթամշակութային ոլորտի աջակցման կետ կա:



























