«Ես սիրում եմ կանաչ, մաքուր Երեւան» բնապահպանական շարժումը հուլիսի 8-ին, ժամը 13:00-16:00 նախաձեռնում է ակցիա՝ «Գնումների ենք գնում էկո-տոպրակներով»:

Ակցիան իրականացվելու է Հյուսիսային պողոտայում (Հյուսիսային պողոտա-Տերյան խաչմերուկ):

Մի խումբ երիտասարդներ համախմբվել են նույն գաղափարի շուրջ` մաքուր տեսնել քաղաքը: Ակցիայի նպատակն է  բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը եւ  սերմանել քաղաքը չաղտոտելու մշակույթ մարդկանց գիտակցության մեջ:

Ակցիայի ընթացքում անցորդներին բաժանվելու են էկո-տոպրակներ, որպեսզի գնումների գնան էկո-տոպրակներով:

Քաղաքում տարածվելու է նաեւ էկո-հաղորդագրություններ, որոնք ազդանշան են քաղաքի մաքրության մասին մտածելու: