ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը (Պալաչ) սեպտեմբերի 23-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար Սերժ Սարգսյանի «դաբրոն» չի ստանում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Հարությունյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ անդամագրվել էր ՀՀԿ-ին եւ «Հժ»-ին տված աղմկոտ հարցազրույցում հայտարարել, որ Աբովյանում հաղթելու է ՀՀԿ-ն, իր հարազատ կուսակցության կողմից նկատողություն ստացավ Ծառուկյանի հասցեին այդ հարցազրույցում հնչեցրած որոշ արտահայտությունների համար: Այժմ նրա շրջապատը համարում է, որ ՀՀԿ-ն «քցել է» Հարությունյանին եւ չի բացառում, որ առաջիկայում վերջինս կլքի ՀՀԿ շարքերը եւ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Ծառուկյանի եւ նրա փեսայի՝ Աբովյանի գործող քաղաքապետ Կարո Գուլոյանի դեմ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի սեփական ուժերով»,- գրում է «Հայկական ժամանակը»:



























