Վերջին ժամանակներում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը խնդիրներ է ունեցել` կապված խարդախությունների հետ: Այդ մասին այսօր` հուլիսի 10-ին լրագրողներին ասաց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: «Հասարակությունը դեռ չի ընդունել այն փաստը, որ ԴԱՀԿ-ը աճուրդ իրականացնում է միայն էլեկտրոնային միջոցով: Ինչ-ինչ մարդիկ օգտվում են այս անտեղյակությունից, եւ դա հանդիսանում է խարդախության հիմք»,- ասաց Մ. Պողոսյանը: Մասնավորապես` մի իրավաբան քաղաքացիների շրջանուրմ տեղեկատվություն է տարածել, որ ցանկացած գույք (ավտոմեքենա եւ այլն) կկարողանա հարկադիրից վերցնել եւ էժան վաճառել: Բազմաթիվ մարդիկ խաբեության զոհ են դարձել:

Մ. Պողոսյանի տեղեկացմամբ` այդ երիտասարդի համար ծուղակ է սարքվել, նրան հրավիրել են ԴԱՀԿ եւ հանձնել ոստիկանությանը: Մ. Պողոսյանը հիշեցրեց, որ 2006 թ. սկսած ԴԱՀԿ աճուրդները տեղի են ունենում միայն էլեկտրոնային եղանակով: