Հուլիսի 7-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել 35-ամյա Սամվել Չ.-ն եւ հաղորդում տվել, որ 27-ամյա Բաբկեն Բ.-ն ապրիլին, իր վստահությունը չարաշահելով, խաբեությամբ իրենից վերցրել է 250.000 դրամ, ավել գումար վճարելու պատրվակով, փոխարենը թողնելով իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, սակայն ապրիլի վերջին հետ վերցնելով այն՝ հրաժարվել է գումարը վճարելուց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սամվել Չ.-ն գումարը Բաբկեն Բ.-ին տվել էր ամսական 10 տոկոս հավելավճարով:
Պարզվել է նաեւ, որ մայիսին Արմավիր քաղաքում Սամվել Չ.-ն գումարը պահանջելով` վիճաբանել է Բաբկեն Բ.-ի հետ եւ իր մոտ եղած ծալովի դանակով տվել է սպանության իրական սպառնալիքներ:
Բաբկեն Բ.-ն էլ իր հերթին մոտը եղած «Բայկալ» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակով նույնպիսի սպառնալիքներ է տվել Սամվել Չ.-ին:
Դանակն ու ատրճանակն առգրավված են:
Օդամղիչ ատրճանակի պահման օրինականության հիմքերը ստուգվում են:
Կատարվում է հետաքննություն:



























