Հուլիսի 12-ին ժամը 9:45 ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պաշտոնապես կնշանավորեն հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային հատման կետում (մեկնման սրահ):
77.000 ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային նյութերի չտարածման հարցերով գրասենյակի կողմից եւ իրականացվում է 2008թ. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից ստորագրված Միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ կառավարության համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում:



























