Անցած տարվա դեկտեմբռրի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ջրածնի գերօքսիդի (պերեկիս) լուծույթ խմելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած 64-ամյա Անահիտ Վարդանյանը երեկ թերթի թղթակցին ասել է, որ հայտնվել է ավելի ծանր վիճակում, քան ինքնասպանության փորձ անելուց առաջ էր:
«Կինը պատմել է, որ դիմել էր այդ քայլին, քանի որ իրեն դուրս էին թողել «Հրատապ օգնություն» սոցիալական ծրագրից, բացի այդ, ՀՀ-ից մեկ տարի բացակայելուց հետո վերադառնալով Գյումրի` պարզել է, որ հարեւանը գողացել է իր տնակը. «Դրանից հետո գնացի այդ քայլին:
Ինձ փրկեցին: Հիմա լավ ա, նպաստս վերականգնել են: Դրանից հետո դատի տվեցի հարեւանիս, որ տնակս վրադարձնեն, բայց մի քանի օր առաջ տնակը գողացող մարդը մահացել է»: Ըստ Անահիտ Վարդանյանի` ինքը առողջական լուրջ խնդիրներ ունի, իսկ տունը դատական կարգով վերադարձնելուց հետո մտադիր էր վաճառել`դեղերի ու բուժման համար պարտքով վերցրած գումարը վերադարձնելու համար»,- գրում է «Հայկական ժամանակը»:



























