Երեւանում, հուլիսի 11-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներր Աէրացիա թաղամասի թիվ 7 հանրակացարանի կիսաքանդ սենյակներից մեկում հայտնաբերել են 20 մլ տարողությամբ 2 ներարկիչ. 1-ը` 10 մլ շագանակագույն հեղուկով, մյուսը` շագանակագույն կարծր նյութով, ապակե սրվակ` պատերին շագանակագույն չորացած նյութի հետքերով, տարա՝ սպիտակ գույնի չորացած նյութի պարունակությամբ եւ 0.5 լ տարողությամբ տարա՝ բենզինի հոտով նյութի պարունակությամբ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ զննությանը մասնակից տղամարդու հայտարարության` հայտնաբերվածն իրենն է, որով պատրաստել է թմրամիջոց՝ ներարկվելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



























