Ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները, հուլիսի 11-ին, ժամը 16.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 38-ամյա Մարգար Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսին գողացել է Հաղթանակի կամրջի հենասյուներին ամրացված արտաքին լուսավորության 3 լուսարձակ` պատճառելով 600 հազար դրամի նյութական վնաս:

Կատարվում է քննություն: