Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, հուլիսի 11-ին, ժամը 16.20-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 17-ամյա Աբրահամ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա փետրվարի սկզբներին հյուրընկալվելով տներից մեկում՝ գողացել է բջջային հեռախոս:

Կատարվում է հետաքննություն: