Բոլորովին վերջերս ոչ պաշտոնական միջոցառումներից մեկի ժամանակ թունդ լեզվակռիվ են ունեցեք նախկին եւ ներկա ՀՀԿ-ական ու դաշնակցական այրերը: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
 
«Բացի այն, որ հին ընկերներն ու նժդեհականները փորձել են իրար բան հասկացնել խորհրդարանական րնտրությունների գործընթացների արդյունքների հետ կապված, հետն էլ փորձել են թիկնապահների ինստիտուտի վերաբերյալ մտքեր արտահայտել, ինչն էլ, փաստորեն, ոչ այնքան ցանկալի ավարտ է ունեցել: Ըստ որոշ լուրերի, երբ նախկին դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանր փորձել է իր շրջապատի ՀՀԿ-ականներին ասել, թե այդ ինչ «թազա» լոպազություն է մի քանի թիկնապահներով մարդամեջ դուրս գալը, սեղանին ներկա ՀՀԿ-ականները, որոնց մեջ է եղել նաեւ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, վերջինիս հակադարձել են, թե հին ժամանակները անցյալում են, իսկ հիմա հազար ու մի շառ ու փորձանքից պաշտպանվելու խնդիր կա: Ավելին, ներկաներից մեկն էլ իր հերթին նկատել է, որ. «Հիմա էդ էլ «պրիստիժի» մի մասնիկ ա, էլի, թող էդ էլ լինի, հո դրանով չաղքատացա՞նք»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: